Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ասում են...

Ասում են...
10.03.2015 | 00:40

...թե այս օրերին «նորացված» ԲՀԿ-ում կատարյալ քաոս է: Ժամ առ ժամ կուսակցությունից ինչ-որ մեկը «հրաժարվում» է: Տրամաբանական է, որ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց, այսինքն՝ իշխանական երաշխիքներից զրկվելուց հետո, համայնքապետերը պետք է սեփական գլխի ճարը տեսնեին: Սակայն ԲՀԿ նոր ղեկավարին առաջիկայում «հետաքրքիր» մարտեր են սպասում նաև այլ հարթությունում: Խմբակցության որոշ անդամներ առաջիկայում կարող են կամ դուրս գալ, կամ ընդհանրապես մեկուսացվել: Նրանց թվում են Տիգրան ՈՒրիխանյանը, Վահե Հովհաննիսյանը: Ասում են՝ Նաիրա Զոհրաբյանին միշտ էլ վերջիններիս գործողությունները դուր չեն եկել: Հատկապես Վահե Հովհաննիսյանի և Զոհրաբյանի «ջրերը» նույն առվով չեն հոսել: Եթե նրանք խմբակցությունում էլ մնան, «դրսևորվելու» հնարավորություն չեն ունենալու:

Դիտվել է՝ 1963

Մեկնաբանություններ